Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը մասամբ կանգնել է

Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքը մասամբ կանգնել է։ Քաղաքացիները լուսանկարներ են հրապարակում տարբեր կայարաններից, ուշադրությունը սևեռելով սպասելաժամանակին։

Մետրոն աշխատում է մի ուղղությամբ՝ սովորականից ավելի ուշ-ուշ։ Բազմաթիվ ուղևորներ կայարաններում սպասում են 20-ից ավել րոպե։

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։

«Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment