Միտրոպոլիտ Փաչուաշվիլի․ Գարեգին Բ-ն ցանկանում է մասնակցել Իլիա II-ի հուղարկավորությանը

Միտրոպոլիտ Փաչուաշվիլի․ Գարեգին Բ-ն ցանկանում է մասնակցել Իլիա II-ի հուղարկավորությանը

20 մարտի 2026 – 10:47 AMT

PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ցանկանում է մասնակցել Իլիա II-ի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը, հայտարարել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլին:

Նա հայտնել է, որ Պատրիարքարանը հրավերներ է փոխանցել աշխարհի Առաջին հիերարխիայի բոլոր հոգևորականներին, գրում է aliq.ge-ն։

«Չեմ կարող ասել, թե ով կգա։ Մենք հրավեր ենք ուղարկել Առաջին հիերարխիայի բոլոր հոգևորականներին։ Ինչպես կանոնն ու կարգն է։ Մեզ հետ կապ են հաստատում նաև ոչ միայն ուղղափառ եկեղեցիները։ Օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան` կգա»,- TV Pirveli-ին ասել է Փաչուաշվիլին։

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում մարտի 22-ին։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 17-ի երեկոյան։

վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II հուղարկավորությանը մասնակցելու է ամենաբարձր մակարդակով։

Leave a Comment