Վարդևանյան. ՔԿ-ն բավարարել է Կարապետյանին առնչվող միջնորդությունը, բայց մենք դեռ չենք ստացել

Վարդևանյան. ՔԿ-ն բավարարել է Կարապետյանին առնչվող միջնորդությունը, բայց մենք դեռ չենք ստացել

20 մարտի 2026 – 10:57 AMT

PanARMENIAN.Net – Քննչական կոմիտեն բավարարել է միջնորդությունը, որով թույլատրվում է գործարար Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցել հանրությանը, սակայն պաշտպանական կողմնը այն դեռ չի ստացել, հայտնել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ իրավունքը պետք է գերակայի:

«Տեղադրում եմ մանրամասն արձագանքս: Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ: Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր: Ի դեպ մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ Պրոբացիան հրապարակել է, որ կարող է գործարար Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր՝ թող մտնի ուղիղ եթեր, ասի ինչ է ասում: Նա հավելել է, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են՝ և վերլուծական մտքով, և բառապաշարով:

Leave a Comment