Մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում • Tribune.am

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։

Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։

Sputnik Armenia-ն հրապարակել էր տեսանյութ մետրոյի  Գործարանային կայարանից, որտեղ գնացքը կանգ է առել, ուղևորներն իջել են վագոններից։

https://t.me/tribuneyvn/30804

Leave a Comment