
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են դիվանագիտական առաքելության շենքից, հայտնում է Al Hadath-ը:
Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով՝ Բաղդադում իրենց նստավայրերը լքել են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները։ Տարհանման պատճառների և ծավալների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Իրաքյան կողմն այս հրապարակումները չի մեկնաբանել։
Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել է ամերիկյան բոլոր դիվանագիտական առաքելություններին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին անվտանգության գնահատում իրականացնել: