«Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են»․ #AlHadath ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են»․ #AlHadath

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են դիվանագիտական առաքելության շենքից, հայտնում է Al Hadath-ը:

Լրատվամիջոցի աղբյուրների տվյալներով՝ Բաղդադում իրենց նստավայրերը լքել են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները։ Տարհանման պատճառների և ծավալների մասին տեղեկություններ առայժմ չկան։ Իրաքյան կողմն այս հրապարակումները չի մեկնաբանել։

Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել է ամերիկյան բոլոր դիվանագիտական առաքելություններին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին անվտանգության գնահատում իրականացնել:

Leave a Comment