ԱՄՆ-ն արագացնում է Մերձավոր Արևելքում ուժերի տեղակայումը․ NBC – armeniatoday.am

ԱՄՆ զինված ուժերն արագացնում են Մերձավոր Արևելք զորքերի տեղակայումը Իրանի դեմ ռազմական գործողության համատեքստում, հայտնել է NBC-ն։

«ԱՄՆ-ն արագացնում է Մերձավոր Արևելք հազարավոր լրացուցիչ նավաստիների և ծովային հետևակի տեղակայումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստատեսության տվյալներով՝ առաջիկա օրերին Սան Դիեգոյից տարածաշրջան կմեկնի 2200 ծովային հետևակ՝ նախատեսվածից շուտ։ Ըստ լրատվականի տեղեկությունների՝ զինծառայողները կնստեն USS Boxer դեսանտային հարձակողական նավի վրա, որոնցից ևս երկուսը կարող են անհրաժեշտ լինել մի քանի հազար նավաստիների տեղավորելու համար։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։

Leave a Comment