
ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ նոր նախադեպ են ստեղծում միջազգային վեճերում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ և առաջնորդի սպանությունը նոր նախադեպ են ստեղծում միջազգային վեճերում, որոնք կոչնչացնեն համաշխարհային իրավական նորմերը: Եթե աշխարհը չդիմակայի, դրա բոցը կայրի շատերին»,- գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում։