
Թեհրանն առավոտյան մի քանի ավիահարվածների է ենթարկվել: Այս մասին հայտնել է Al Jazeera-ի լրագրող Ալի Հաշեմը: «Մի քանի ավիահարվածներ եղան, առնվազն չորս կամ հինգ… Ծուխ է։ Ավիահարվածները Թեհրանի արևելյան մասում էին և կենտրոնում»,- ասել է լրագրողը։
Թղթակիցը նաև հավելել է, որ ՀՕՊ համակարգերն աշխատում են սպառնալիքները կասեցնելու ուղղությամբ: Նա այլ մանրամասներ չի հայտնել: