Մարտի 19-ին Իրանը հարձակվել է Իսրայելի Հայֆա և Ռիշոն Լե Զիոն քաղաքների, Բեն Գուրիոնի օդանավակայանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի նավերի վրա։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակ Խաթամ ալ-Անբիան։
««Իրական խոստում 4» գործողության 64-րդ ալիքը թիրախավորել է օկուպացված տարածքների կենտրոնական և հյուսիսային մասերում գտնվող թիրախները, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանը, որը սիոնիստական ռեժիմի հիմնական մարտական և լոգիստիկ աջակցության բազան է, ինչպես նաև Հայֆայում և Ռիշոն Լե Զիոնում վառելիքի ցիստեռնների կլաստերները, զորքերի կենտրոնացման վայրերը և նավթավերամշակման գործարանները։ … ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը՝ ահաբեկչական բանակը, նույնպես ճշգրիտ հարված է ստացել», – ասվում է Իրանի պետական հեռարձակողի հայտարարության մեջ։