
ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ծանր վիրավորվել է Իսրայելի ավիահարվածի ժամանակ։
Նրա խոսքով՝ պարզ չէ, թե ով է որոշում կայացնում Իրանի ղեկավարության ներսում։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել էր, որ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, Գերագույն առաջնորդը մակերեսային վերքեր է ստացել, և վերահսկում է իրավիճակը։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն նույնպես հայտարարել է, որ Գերագույն առաջնորդը կհայտնվի հանրության առջև, երբ ինքը և իր գրասենյակը նպատակահարմար համարեն։