ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ Կատարի գազային հանգույցին կրկին հարվածելու դեպքում այն կբախվի ծանր հետևանքների։ Նրա խոսքով՝ Իսրայելը այլևս չի հարձակվի Հարավային Պարսի վրա, եթե Իրանը «անխոհեմ որոշում» չկայացնի և չհարվածի Կատարին։
ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը նշել է, որ նման հարվածների մասին քննարկումները ակտիվացել են՝ Հարավային Պարսի դեմ երեկ իրականացված ռազմական գործողություններից հետո։
Ըստ արաբագետի՝ Իրանի կողմից Կատարի գազային ենթակառուցվածքներին հասցված հարվածը կարող է դիտվել բավական տարօրինակ քայլ։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքում վերջին բոլոր հակամարտությունների ընթացքում հիմնականում խուսափել են գազային ենթակառուցվածքները թիրախավորելուց։
Մանրամասները՝ տեսանյութում։
