«Իշխանությունն արդար ու ազնիվ չէ ժողովրդի հետ» և «70%-ով»․ երևանցիները՝ ԱԺ ընտրությունների և ԿԸՀ-ին վստահելու մասին

2026թ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մնացել է 3 ամիս և քաղաքական դաշտն արդեն սկսել է վերադասավորվել։ Ակտիվություն են ցուցաբերում ինչպես գործող խորհրդարանական ուժերը, այնպես էլ՝ արտախորհրդարանական կուսակցությունները։

Նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում նաև ԿԸՀ։ Մարտի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ շեշտը դնելու են տեղամասերից ուղիղ հեռարձակումների ապահովման և ընտրական ընտրական գործընթացի թվայնացման վրա։

Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի անցողիկ շեմերը նվազել են, սահմանվելով՝ կուսակցությունների համար 4 %, 3 կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 8%, ավելի մեծ միավորումների համար՝ 15%։

Կուսակցություններն ու դաշինքները էլեկտրոնային եղանակով կարող են ընտրությոններին մասնակցության օգտահաշիվներ ստանալ մինչև ապրիլի 23-ը։ Ընտրական հայտերի գրանցումը կտևի մինչև մայիսի 3-ը։ Պաշտոնապես նախընտրական քարոզչությունը կսկսվի մայիսի 8-ից և կտևի մինչև հունիսի 5-ը։

Armenia Today-ը հարցում է անցկացրել մայրաքաղաքում՝ պարզելու համար արդյոք քաղաքացիները վստահում են ԿԸՀ-ի գործունեությանը, ինչպես նաև փորձել ենք պարզել, թե ինչ են մտածում մեր քաղաքացիները՝ արդյոք Անկախությունից ի վեր Հայաստանում երբևէ արդար ընտրություններ իրականացվե՞լ են թե՞ ոչ։
Նրանց մի մասը հավատում է, որ ընտրություններ արդար կանցնեն։

«Առաջ ընդհանրապես չէի վստահում, հիմա 80%-ով վստահուհում եմ ԿԸՀ-ին, որ ընտրությունները արդար կանցնեն»,- այսպես է ասել մի քաղաքացի։

Հարցվածների մի մասն էլ հակառակ կարծիքն ունի ԿԸՀ-ի և, աառհասարակ, ընտրությունների թափանցիկության վերաբերյալ։

«Ոչ, հինգ անգամ ոչ և այդքանով ամեն ինչ ասված է, որովհետև ամեն ինչ անարդար է, ինչո՞ւ պիտի ընտրություններն արդար անցնեն»,- նման կարծիք է հայտնել մի այլ քաղաքացի։

Ոմանք էլ դժգոհություն են հայտնել իշխանության նկատմամբ՝ դրանով պայմանավորելով, որ արդար ընտրությունների ակնկալիք չունեն։

«Նիկոլի վարկանիշը շատ ցածր է, բայց նա ամեն գնով կուզենա անցնել իշխանության և դրա համար ամեն ինչ կանի»,- այսպես է մտածում մի ուրիշ քաղաքացի։

Այն հարցին, թե երբևէ Հայաստանում արդար ընտրություններ եղե՞լ են, դարձյալ տարբեր կարծիքներ են հնչել։

«Արդար ընտրություններ եղել են երկու անգամ։ Մեկը 1991թ․, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանն է ընտրվել, մեկն էլ, 2018, երբ իշխանազավթում եղավ և Նիկոլ Փաշինյանը արդար ընտրվեց, բայց՝ ոչ բարով ընտրվեր»,- այս կարծիքն է հայտնել մի քաղաքացի։

Հարցվածներից որոշներն էլ կարծում են, որ Հայաստանում երբևէ ընտրություններն արդար չեն անցել։

«Այս կյանքում երբեք ոչինչ արդար և թափանցրի չի անցել»,- ասել է մի քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment