ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին իրանական նավթագազային օբյեկտներին հարվածելու անթույլատրելիության մասին, և Նեթանյահուն խոստացել է դադարեցնել նման հարձակումները։
«Ես նրան ասել եմ, որ այլևս դա չանի, և նա դա չի անի», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը գործում են անկախ, բայց համակարգում են իրենց ջանքերը։ «Պարբերաբար նա (Նեթանյահուն – խմբ.) ինչ-որ բան է անում, և եթե դա ինձ դուր չի գալիս, մենք դա չենք անում», – հավելել է նախագահը։