
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չունի ամերիկյան զորքեր Մերձավոր Արևելք ուղարկելու ծրագրեր և չի բացահայտի նման որոշումները։
ԱՄՆ-ի նախագահն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը նշել է, որ ակնկալում է, որ Ճապոնիան կմասնակցի հակամարտությանը՝ հավելելով, որ իրավիճակը շուտով կավարտվի։ Նա մարտական գործողությունները անվանել է «էքսկուրսիա»։
«Ես զորքեր չեմ ուղարկում ոչ մի տեղ, և եթե ուղարկեի, չէի խոսի դրա մասին», – ընդգծել է նա։