
«Անգամ եթե տեսնում ես, որ պարտվում ես ընտրություններում, պետք է քեզ հավասարակշիռ պահես»,- վարչապետ Փաշինյանին խորհուրդ է տալիս «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:
«Այսօր ՀՀ վարչապետը փողոցային բառապաշարով հարցնում էր, թե որն է մեր ուժը: Մեր ուժը մեր կամքն է՝ իրականացնելու մեր ծրագրերը: Մեր ուժը բանակի վերականգնումն է 10 հազար անօդաչուներով, որը մեր տնտեսությունը կարող է ձգել: Հայաստանի ՀՕՊ-ի վերաստեղծումն է մեր ուժը, որը կօգնի, որ Հայաստանի օդը ապահով լինի, ոչ թե մի հատ անօդաչու մինչև Աբովյան գա: Էս վերջերս ոնց որ բնավորություն ես սարքել ՀՀ քաղաքացիների հետ «արա»-ով խոսելը: Այցերի ժամանակ էլ եմ դա նկատում: «Արա»-ով մի′ խոսա, այլ զբաղվի′ր երկրի վարչապետին հարիր գործերով: «Արա»-ով խոսող էիր, մինչև վարչապետ լինելդ խոսեիր, չնայած լսել եմ՝ մի անգամ խոսել ես, հետևանքների մասին էլ եմ լսել»: