
Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել։ «Թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է»,- հայտնում են Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից։