«CPS» ընկերությունը Ադրբեջանից վառելիք չի ներմուծում • Tribune.am

Մարտի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ով է եվրոպականի անվան տակ ադրբեջանական բենզին ներկրողը. բացառիկ» վերտառությամբ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ է։ Այս հերքումը տարածել է «CPS» ընկերությունը։

«Հայտնում ենք, որ «CPS» ընկերությունը չի ներմուծել և չի ներմուծում վառելիք Ադրբեջանից։

Ընկերությունը ներմուծում է բացառապես եվրոպական արտադրության վառելիք՝ համապատասխան փաստաթղթերով, ապահովելով վաճառքը մեր լցակայաններում և լիարժեք կրելով պատասխանատվություն որակի համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք հերքել և հեռացնել տվյալ նյութը՝ զերծ մնալով ապատեղեկատվության տարածումից։

«CPS» ընկերությունը շարունակելու է գործել թափանցիկության, վստահության և բարձր որակի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment