
Թաղապետի խոսքով, աշխատանքից ազատելը շատ սուբյեկտիվ է, որովհետև միջադեպը չի եղել այնպես, ինչպես ներկայացրել է Աիդա Մխիթարյանը։
«Առաջինը ինքն է հայհոյել, սադրել, երբ մտել է կոմունալ բաժին աշխատանքային քննարկման ժամանակ։ Աշխատակիցն էլ, տղամարդ լինելով, չի կարողացել իրեն զսպել, բայց իրեն չեն ծեծել-ջարդել, այլ դուրս են հրավիրել, միգուցե մի թեթև ուժով։ Մենք բնակիչներից բազմաթիվ բողոքներ ենք ստացել Աիդա Մխիթարյանի վատ պահվածքի հետ կապված և մեզ խնդրում, պահանջում էին, որ աշխատանքից ազատենք»,-ասաց վարչական շրջանի ղեկավարը։
Տիգրան Գաբրիելյանի պնդմամբ, Մխիթարյանը հայհոյել է նաև այն տարածքի բնակիչներին, որտեղ մաքրություն է իրականացրել․
«Նա նաև աշխատավայրում ոգելից խմիչք էր օգտագործում, կան կադրեր, սպառնում էր նաև, որ «կտրաքացնի թաղապետարանը»»։
Նշենք, որ այսօր 24News-ը լուսաբանել էր կառավարության առջև բողոքի ձայն բարձրացրած քաղաքացուն՝ Աիդա Մխիթարյանին, որի պնդմամբ, Շենգավիթի թաղապետարանի ոմունալ բաժնի պետը և աշխատակիցներն իրեն հայհոյել են, ծեծել, ինչպես նաև՝ պակաս են վարձատրել իր կատարած աշխատանքի համար։