19 մարտի 2026 – 17:49 AMT
PanARMENIAN.Net – «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտարարությունների վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներից ստացված հարցումներին ի պատասախան՝ մենք լիովին հասկանում ենք իրեն: Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեսնում ու գիտակցում է, թե ինչ է կատարվում:
Վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ նա շուտով 2 ամսից, լքելու է պաշտոնը: Նրա արձագանքը շատ բնական է. Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը… Եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել»,- նշել է նա։
Պրոբացիան հրապարակել է, որ կարող է գործարար Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր՝ թող մտնի ուղիղ եթեր, ասի ինչ է ասում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են՝ և վերլուծական մտքով, և բառապաշարով: