ՔԿ-ն Սամվել Կարապետյանին թույլատրել է Ֆեյսբուքով տեսաուղերձ հրապարակել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին թույլատրվում է Ֆեյսբուքով տեսաուղերձ հրապարակել: Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ բավարարել են գործարարի պաշտպան Արամ Վարդևանյանի դիմումը:

Վերջինս միջնորդել էր Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալու վերաբերյալ:

ՔԿ-ն, մասնավորապես, նշում է, որ թույլատրվել է մեղադրյալ Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ:

Leave a Comment