Նախարար․ Ռուսերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, ուսուցիչների պակաս կունենանք

Նախարար․ Ռուսերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, ուսուցիչների պակաս կունենանք

19 մարտի 2026 – 18:40 AMT

PanARMENIAN.Net – Ռուսերենի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է, նույնիսկ ռուսերենի ուսումնասիրության բաժիններ դիմելիության շատ լուրջ խնդիր ունենք, ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա այդ մասին ասել է ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Նախարարի խոսքով՝ այս միտումը կարող է մոտ ապագայում հանգեցնել նաև ռուսերենի ուսուցիչների պակասի, հայտնում է Panorama.am-ը։

«Սա իրողություն է, որը նախ և առաջ պետք է տեսնել, և երկրորդը՝ ծրագրեր կան, բայց հետաքրքրվածության նվազումն ակնհայտ է»,- նշել է Անդրեասյանը։

Նա հավելել է, որ Մանկավարժական համալսարանում պատրաստվող առարկայական մասնագետները հնարավորություն ունեն անցնելու լրացուցիչ ռուսերենի դասընթացներ և հետագայում նաև այդ լեզվով դասավանդելու։

«Այս հնարավորություններն ընձեռնվում են, ուսանողներն այդ ցանկությունը պետք է ունենան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Leave a Comment