Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահաիտ Ավանեսյանը:
«Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։ Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»,- գրել է նախարարը: