Հարվածել ենք ավելի քան 7000 թիրախի. Հեգսեթ

Հարվածել ենք ավելի քան 7000 թիրախի. Հեգսեթ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մարտի 19-ին հայտարարել է, որ Վաշինգտոնի ռազմական գործողությունների հիմնական նպատակները Իրանի դեմ չեն փոխվել։ 

Դրանք ներառում են Իրանի հրթիռային կարողությունների ոչնչացումը, ռազմարդյունաբերական ենթակառուցվածքի կործանումը և միջուկային զենք ձեռք բերելու հնարավորության բացառումը։ 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը արդեն հարվածներ է հասցրել հազարավոր թիրախների, այդ թվում՝ ռազմածովային օբյեկտների և ռազմական արտադրական կենտրոնների՝ շարունակելով խորանալ երկրի տարածքում իրականացվող գործողություններով։

Հեգսեթը միաժամանակ վստահեցրել է, որ ռազմական արշավը «ընթանում է պլանի համաձայն» և ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է էլ ավելի լայնածավալ հարվածների փաթեթի՝ շեշտելով, որ պատերազմը «կավարտվի մեր պայմաններով»։

Նա նաև նշել է, որ գործողությունները պահանջում են զգալի ֆինանսական ռեսուրսներ․ Պենտագոնը քննարկում է լրացուցիչ ֆինանսավորման հարցը, որը կարող է ուղղվել ինչպես ընթացիկ ռազմական գործողություններին, այնպես էլ սպառազինության պաշարների վերականգնմանը։

«Մինչ օրս հարվածել ենք ավելի քան 7000 թիրախների ամբողջ Իրանում և նրա ռազմական ենթակառուցվածքներում: Մեր կարողությունները շարունակում են զարգանալ, մինչդեռ Իրանի կարողությունները շարունակում են քայքայվել»,- ասել է նա։

Անդրադառնալով Իրանի պատասխան գործողություններին՝ Հեգսեթը պնդել է, որ դրանք հակառակ ազդեցություն են ունեցել՝ ավելի սերտ համագործակցություն տարածաշրջանի երկրներին ԱՄՆ-ի հետ, և ընդգծել, որ ամերիկյան կողմը պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը հակամարտության ընթացքում։

Leave a Comment