
Russia Today-ի (RT) հեռուստաալիքի թղթակից Սթիվ Սուինին և օպերատորը վիրավորվել են Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով, հաղորդում է RT-ն։
«Երկուսն էլ գիտակից վիճակում են և այժմ բժշկական օգնություն են ստանում հիվանդանոցում։ Ասում են, որ պայթյունի բեկորները վնասել են նրանց վերջույթները», – հավելել է լրատվամիջոցը։