Փաշինյան․ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով կմասնակցի Իլիա II հուղարկավորությանը

Փաշինյան․ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով կմասնակցի Իլիա II հուղարկավորությանը

19 մարտի 2026 – 16:37 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ-ն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II հուղարկավորությանը մասնակցելու է ամենաբարձր մակարդակով։ Այդ մասին կառավարության ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ, և ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն կունենանք»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնել է, որ երջանկահիշատակ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ Սուրբ Էջմիածնում առայժմ պաշտոնական ծանուցում չի ստացվել։

Leave a Comment