Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նաև թաց ձյուն․ եղանակն առաջիկայում



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19.03-24.03.2026թ.)

 

 

Երևան քաղաքում՝
Մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 21-23-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

 

Հանրապետության տարածքում`
Մարտի 19-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ`շրջանների մեծ մասում, 21-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        21.8°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա          – 14.0°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան        6.4°C





Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment