
«Երբ ԱՄՆ փոխնախագահը այցելում է ՀՀ, եկեք արձանագրենք, որ դա պատմական այց է, և առաջին անգամ ԱՄՆ փոխնախագահը այցելում է ՀՀ: Ինչի՞ շնորհիվ է այցելում ՀՀ ԱՄՆ փոխնախագահը. 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության շնորհիվ: Նախ՝ գիրքը, որ նվիրվել է, կոչվել է «Արցախյան հիմնահարց», դա կոնֆլիկտի մասին է. այսինքն՝ խաղաղության համատեքստում եկած փոխնախագահին մենք ասում ենք, որ այդ խաղաղություն և այլն… հա, ասեցինք, խոսեցինք, բայց, այնուամենայնիվ, հիմնահարցը, կոնֆլիկտը տեղում է:
Ես կայացրել եմ որոշում, ես կայացրել եմ ճիշտ որոշում, և յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինքն իրեն հաշիվ տա, որ Կառավարության վարած քաղաքականություններին և որոշումներին հակասող գործողություն չի կարող անել, որովհետև ՀՀ-ը պետություն է»,- նշեց նա: