Իրանում Ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել


Միջազգային


Սաիդ Ջալիլին նշանակվել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար։

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ստորագրել է համապատասխան հրամանագիր։

Սաիդ Ջալիլին, որը Իրանի քաղաքական շրջանակներում հայտնի է որպես կոշտ գծի կողմնակից, նախկինում զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պետական ​​պաշտոններ։

Նա նաև մասնակցել է 2024 թվականի նախագահական ընտրություններին, որտեղ երկրորդ փուլում պարտվել է գործող նախագահ Մասուդ Պեզեշկիանին։

Նշենք, որ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանին զոհվել է մարտի 17-ին Թեհրանի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների ժամանակ։


Leave a Comment