Արտառոց դեպք՝ Երևանում․ ռեստորանի մենեջերը ոստիկանությանը հայտնել, որ շենքի բնակիչները ջուր են բաց թողնում հաճախորդների վրա, իսկ դուրս գալիս՝ հավկիթներ նետում նրանց ուղղությամբ


Հասարակություն


Մարտի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 33-ամյա Դիանա Հ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 14։10-ի սահմաններում նշված շենքի երկրորդ հարկի բնակիչները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Փարպեցի 9 հասցեում գտնվող «Թրի» ռեստորանում հաճախորդների գտնվելու ժամանակ, ջուր են բաց թողնում, իսկ դուրս գալիս հավկիթներ նետում նրանց ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 44-ամյա Դավիթ Շ․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ Դիանա Հ․-ն «Թրի» ռեստորանի մենեջերն է։


Leave a Comment