«Է՛լ ինչ պետք է անենք»-ը տվյալ դեպքում անտեղի է, քանի որ գործնականում գրեթե ոչինչ Նիկոլը չի արել, որպեսզի այն տասնյակ հազարավոր արցախցիները, որոնք բռանագաղթել են հենց իր պատճառով, այսօր Հայաստանւոմ իրենց ապահով ու կայուն զգան. բռնագաղթածների ճնշող մեծամասնութունն ապրում է վարձով տներում, մի կերպ են կարողանում տան վարձը վճարել, չկա կայուն աշխատանք և այլն: Ընդ որում՝ ուշագրավ է, որ իշխանությունները ոչինչ չարեցին,որ գոնե միջազգային հանրության աջակցոթյամբ լուծեին արցախահայերի խնդիրները՝ չնայած նրան, որ օգնության առաջարևկեր եղել են:
Հիմա Նիկոլը կանգնել, ի՞նչ է խոսում, ո՞ր մի արցախցուն է խաբել ուզում: Նիկոլը հոգատարի դիմակ է հագել, որպեսզի եթե ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, արցախահայերի գոնե մի մասը պասիվութուն դրսևորի. գիտի՝ իրեն հատկապես արցախցիներն են ատում, ուստի կարող են փողոց լցվել,եթե պատեհ առիթ լինի:
Մյուս կողմից՝ Հայաստանում տնավորվելու հորդորների տակ կա նաև աշխարհաքաղաքականություն. Նիկոլի տերերին պետք չեն Արցախ վերադարձի մասին երազող մարդիկ, պետք չեն ստեղծված իրավիճակի հետ անհաշտ հայեր, քանի որ խնդիր է դրված՝փակելու Արցախյան շարժման էջը, որի մասին ուղիղ տեքստով հայտարարում է ինքը՝ Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: