
Իրանի վրա հարձակումները և նրա պատասխան հարվածները սրել են իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մուսուլմանական Այդ ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ ազգին ուղղված իր ուղերձում։
«Փետրվարի 28-ին մեր հարևան Իրանի վրա Իսրայելի նախաձեռնությամբ իրականացված հարձակումները, ինչպես նաև երրորդ երկրներին ուղղված Իրանի հրթիռային և անօդաչու սարքերով պատասխան հարվածները էլ ավելի սրեցին լարվածությունը մեր տարածաշրջանում: Բախվելով այս տագնապալի իրավիճակին և գիտակցելով այն պատասխանատվությունը, որը մենք ունենք մեր 86 միլիոն քաղաքացիների համար, մենք երբեք չենք կորցնում զգոնությունը և զգուշություն ենք ցուցաբերում։ Մենք շատ ամուր դիրքորոշում ունենք մեր օդային տարածքը խախտող գործողությունների վերաբերյալ և շարունակում ենք քայլեր ձեռնարկել մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար», – հայտարարել է Էրդողանը: