Սաուդյան Samref նավթավերամշակման գործարանը ենթարկվել է հարձակման

Սաուդյան Samref նավթավերամշակման գործարանը ենթարկվել է հարձակման

Սաուդյան Արաբիայում գտնվող Samref նավթավերամշակման գործարանը ենթարկվել է օդային հարձակման: Վնասը նվազագույն է եղել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։

Samref-ը Saudi Aramco-ի և Exxon Mobil-ի համատեղ ձեռնարկություն է: Նավթավերամշակման գործարանը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Յանբու նավահանգստային քաղաքում: Այս նավահանգիստը ներկայումս Սաուդյան Արաբիայի միակ նավթի արտահանման կետն է։

Երեկ երեկոյան Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հայտարարել է, որ Յանբուի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է հրթիռային հարվածի:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment