Ժողովու՛րդ, ուշադիր եղեք ինչ եք գրում սոցիալական հարթակներում. լույսը նոր է բացվել, արդեն երկու մեղադրյալ է եկել Փաստաբանների պալատ՝ անվճար խորհրդատվության՝ ֆեյսբուքի քոմենթի պատճառով: Մարդիկ հետապնդվում են խոսքի և կարծիքի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարինե Ֆարմանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեղադրյալներից մեկի գործն արդեն դատարանում է, մյուսինը՝ քննչականում: Քննչականն ու դատախազությունը լծված են բացառապես ոչ իշխանահաճո քոմենթ գրաքննելու և պատժելու «սուրբ» գործին:
Հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք լսարան ունեն, հետապնդվում են ՀՀ քր. օր-ի 422-րդ հոդվածով , իսկ սովորական քաղաքացիները՝ 330-ով:
Թերևս հայ հասարակությանը ցանկանում են հասցնել խոսքի արտահայտման այն հանգրվանին, որտեղ «շնորհակալություն պարոն ալիև» արտահայտությունը լինի ոչ միայն իշխանության խոսքի և վարքի բնութագիրը, այլև հասարակության միակ և հնարավոր խոսքի «ազատությունը»»,- գրել է նա։