Հայաստան-Բելառուս խաղի կազմը հայտնի է, ԱՄԷ-ի հետ հանդիպումը չեղարկվել է – armeniatoday.am

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետևանքով մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպումը չեղարկվել է, Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա, տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Ֆեդերացիայից տեղեկացրել են, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Խաղին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների կազմը։

Դարպասապահներն են Հենրի Ավագյանը («Փյունիկ»), Արսեն Բեգլարյանը («Ալաշկերտ»), Արման Ներսեսյանը («Արարատ Արմենիա»), Գոռ Մատինյանը («Ուրարտու»)։

Քիմի կազմի պաշտպաններներն են Կամո Հովհաննիսյանը («Արարատ Արմենիա»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Գեորգի Հարությունյանը («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Արտյոմ Բանդիկյանը (ԲԿՄԱ Մոսկվա, Ռուսաստան), Նաիր Թիկնիզյանը («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Էդգար Գրիգորյանը («Արարատ-Արմենիա»), Էրիկ Փիլոյանը («Ուրարտու»), Ստյոպա Մկրտչյանը («Նյուրնբերգ», Գերմանիա), Խուլիո Բուենոն («Արարատ-Արմենիա»)։

Հրավիրված կիսապաշտպաններն են Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար», Ռուսաստան), Կառլեն Հովհաննիսյանը («Փյունիկ»), Տիգրան Ավանեսյանը («Օրենբուրգ», Ռուսաստան), Արթուր Ասկարյանը (ԲԿՄԱ Երևան), Կարեն Նալբանդյան («Ալաշկերտ»), Գոռ Մանվելյանը («Նոա»)։

Հարձակվողներն են Վահան Բիչախչյանը («Լեգիա Վարշավա», Լեհաստան), Հրանտ-Լեոն Ռանոսը («Այնտրախտ Բրաունշվեյգ», Գերմանիա), Արթուր Սերոբյանը («Արարատ-Արմենիա»), Նարեկ Գրիգորյանը («Ֆարուլ», Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյանը (ԲԿՄԱ Երևան), Ֆին Գերագուսյանը («Սանդերլենդ Մ-21», Անգլիա), Կարեն Մելքոնյանը («Ուրարտու»)։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել էր Իսրայելի վրա հարձակման լայնածավալ պատասխան գործողության մասին: Իրանը հարվածներ էր հասցրել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում ԱՄՆ թիրախներին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:

Leave a Comment