Եվրոպական գագաթնաժողովի անցկացման համար հաղթող է ճանաչվել Սեդրակյանի որդու ընկերությունը

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ կհատկացվի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին` 2026 թ. մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նշվում է, որ շինությունների և ենթակառուցվածքների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի հիմքով մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով 573 մլն 423 հազար դրամ գնային առաջարկ։

Նշենք, որ «ԲԻԴԵՔ ՍՊԸ»-ը պատկանում է ՀՀԿ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։

Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող ընկերությունը վերջին տարիներին բազմաթիվ պատվերներ է կատարել պետական շինարարության ոլորտում։

Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրը` մայիսի 4-ը, ՀՀ կառավարության որոշմամբ` ոչ աշխատանքային է։

Leave a Comment