ԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և Հայաստանը դա ճանաչել է, սակայն այդ իրողությունը թաքցվել է։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության նախկին փաստաթղթերում ևս սահմանագծերը ներկայացված են այնպես, որ Հայաստանի արևելքից դուրս գտնվող տարածքները նշված են որպես Ադրբեջան։

Փաշինյանը նշել է, որ այս իրողությունները տարիներ շարունակ թաքցվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի ժողովրդից՝ հիշատակելով նաև 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովը։

Վարչապետը հավելել է, որ գործընթացը կապված է եղել Հայաստանի անկախ պետականության թուլացման հետ և քննադատել է նախկին իշխանություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Leave a Comment