Ասում են՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, դա պատերազմ է․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է և արդյունքում կախվածության հռչակագիր է։
  • Անկախության հռչակագրի խնդիրը և մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին։ Դա պետք է՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։
  • Սահմանադրությունը արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու։
  • Մենք ակնկալում ենք, որ այս ընտրությունների արդյունքում կունենանք սահմանադրական մեծամասնություն, որովհետև դա կերաշխավորի, որ տարածաշրջանային խաղաղության համատեքստում իրագործվող պրոցեսները մենք կդարձնենք անշրջելի։
  • Պատերազմի կուսակցությունները նախ ասում են, որ դեմ չեն խաղաղությանը, և երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը: Շատ ուղիղ ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով։
  • Այդ ուժերը հանդես են գալիս խաղաղության ռեվիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը։
  • Այդ բոլոր ուժերը պատրաստում են նոր սեպտերմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։
  • Լեռնային Ղարաբաղը միշտ է եղել Ադրբեջանի կազմում, ՀՀ-ն միշտ դա ճանաչել է, բայց թաքցվել է:
  • Ասում են՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է․ դա պատերազմ է, իրենք պատերազմից շահելու են այն, որ լինելու են ֆորպոստի և ոչ թե պետության կառավարիչ։

 

Leave a Comment