Չնայած Թրամփի սխալներին, ես շարունակում եմ մնալ ձեր նախագահի կողմնակիցը. Լուկաշենկո

Չնայած Թրամփի սխալներին, ես շարունակում եմ մնալ ձեր նախագահի կողմնակիցը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ։

Ըստ բելառուսական զլմ-ների՝ սա բելառուսա-ամերիկյան շփումների վերջին փուլն է։ 

«Կարծում եմ՝ գլոբալ հարցերի, մասնավորապես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ իմ տեսակետը կարևոր կլինի ձեզ համար, քանի որ դուք պայքարում եք մեր ընկերների դեմ։ Եվ ես պատրաստ եմ անկեղծորեն քննարկել այս հարցը»,- ԱՄՆ-ը ներկայացուցչին ասել է Լուկաշենկոն։

Ըստ հրապարակումների՝ դեսպանորդը զարմացել է Լուկաշենկոյի խոսքերից և խնդրել է պարզաբանել թե կոնկրետ ինչը նկատի ունի Բելառուսի ղեկավարը։

«Այո, ես շատ կցանկանայի, որ դուք իմ տեսակետը փոխանցեիք Դոնալդ Թրամփին։ Չնայած Միացյալ Նահանգների կողմից թույլ տրված որոշակի սխալներին, ինչպես ես կարծում եմ, ես շարունակում եմ մնալ ձեր նախագահի կողմնակիցը», – ասաց Ալեքսանդր Լուկաշենկոն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment