19 մարտի 2026 – 12:27 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ և Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության՝ CTBTO-ի, համագործակցության շրջանակում օգոստոսի 3-7-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում անցկացվելու են Արևելյան երկրների համար նախատեսված տարածաշրջանային National Data Center (NDC) աշխատաժողով և սիմուլյացիոն վարժանք՝ նվիրված CTBTO տեխնոլոգիաներին։
Այս նախաձեռնությունը համարվում է աննախադեպ, քանի որ նման ծավալի աշխատաժողով առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում,հայտնում է ՆԳՆ-ն:
Միջոցառմանը մասնակցելու է մոտ 25 ներկայացուցիչ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից՝ ապահովելով մասնագիտական քննարկումներ և փորձի փոխանակում։
Աշխատաժողովի ընթացքում CTBTO-ի փորձագետները ներկայացնելու են կազմակերպության նորարարական տեխնոլոգիաներն ու լուծումները։
Մասնակցության համար գրանցումն արդեն բացվել է CTBTO-ի պաշտոնական կայքում։
Նման մասշտաբի աշխատաժողով Հայաստանում անցկացվել է առաջին անգամ։
Ավելի վաղ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է CTBTO գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը և հայտնել է համագործակցությունն առավել ամրապնդելու պատրաստակամության մասին։ Ռոբերտ Ֆլոյդը բարձր է գնահատել ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գործունեությունը՝ ընդգծելով Գառնու սեյսմիկ կայանի տրամադրած ճշգրիտ տվյալների կարևորությունը, ինչը հնարավորություն է տվել կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը և նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։