19 մարտի 2026 – 12:29 AMT
PanARMENIAN.Net – Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը մարտի 19-ին կժամանի Հայաստան։
Երևանում նա նախատեսում է հանդիպումներ անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, հայտնում է Արմենպրեսը՝ Եվրոպական հանձնաժողովի կայքի վրա հղումով:
2026 թվականի փետրվարի 7-ին, հայտնի է դարձել, որ մարտ ամսին նախատեսվում է Մարթա Կոսի այցը Հայաստան։