19 մարտի 2026 – 12:30 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մարտի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Դիմումը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս համապատասխան հայտարարությամբ, իսկ եթե չի հետ վերցնում իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված։
Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը առաջադրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար։
Պատգամավորն ավելի վաղ գրառում էր կատարել իր սոցիալական ցանցի էջում՝ նշելով, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև իր խորհրդարանական գործունեությունը։