Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է ուղարկվել 7 վագոն հացահատիկ

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է ուղարկվել 7 վագոն հացահատիկ

19 մարտի 2026 – 12:40 AMT

PanARMENIAN.NetԱդրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է ուղարկվել 7 վագոն հացահատիկ՝ բեռը հասել է Բաքու և մարտի 19-ին շարունակել ուղղությունը դեպի Երևան:

Հացահատիկի ընդհանուր քաշը 488 տոննա է, հայտնում է APA-ն:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, արդեն առաքվել է ավելի քան 23 հազար տոննա հացահատիկ, ինչպես նաև ավելի քան 700 տոննա պարարտանյութ։

Սա այս երթուղով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով մատակարարվող արդեն հինգերորդ խմբաքանակն է։ Առաջին խմբաքանակն ուղարկվել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին:

Leave a Comment