«Հարկային տեռորը հայտարարում եմ փակված»․ Նիկոլ Փաշինյան ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

«Հարկային տեռորը հայտարարում եմ փակված»․ Նիկոլ Փաշինյան

«2024-ից ազդակներ էին գալիս, որ կառավարությունը հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ: Մեր արձագանքն այն է, որ ոչ միայն տեռոր անելու ցանկություն չունենք, այլ ընդհակառակը՝ տնտեսությունը քաջալերելուն ուղղված միլիարդներ ենք ծախսում,- այս մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր ընկերություն չկա, որ մեր աջակցությամբ մի հատ մեքենա, սարքավորում գնած չլինի, արտոնյալ վարկ վերցրած չլինի։ Մեր սկզբունքը շատ հստակ է՝ բիզնեսից մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն և որ իրենց հարկերը վճարեն, բայց ոչ մի լումա ավել, ոչ մի լումա պակաս»,- ընդգծեց Փաշինյանը՝ նաև հավելելով՝ այսպիով՝ հարկային տեռորը հայտարարում եմ փակված:

Leave a Comment