Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը




 

1lurer. Սաուդյան Արաբիայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի և տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ:


 


Նախարարներն ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման, լարվածության սրման կանխարգելման և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, այդ թվում՝ պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի կարևորությունը։ Կողմերն ընդգծել են համակարգված գործելու անհրաժեշտությունը:


 


Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։


 


 


Leave a Comment