Մեկ հարց․ «Կարկանդակային» ընտրարշավ․ Տիգրան Խզմալյան •

ՄԻՏՔ.am – Պարոն Խզմալյան, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է մայիսի 8-ին, սակայն որոշ քաղաքական ուժեր, մասնավորապես իշխանական ՔՊ-ն այն մեկնարկել են Ուրախ ավտոբուս անվամբ ու իբրև ՔՊ ներքին քարոզչություն շղարշի տակ։ Ինչու է շտապում իշխանությունը, երբ կառավարման ընթացքի յուրաքանչյուր գործողություն ինքնին կարող է դիտարկվել քարոզարշավի նյութ նաև։ Ոչինչ չկա անելու, որը հանրույթւոնը կտեսնի ու կգնահատի, թե դրանցում տեխնոլոգիաներ ներդնելն է դժվար՝ Ես ձեզանից մեկն եմ, կարգախոսի ներքո։

Տիգրան Խզմալյան – «ԿԱՐԿԱՆԴԱԿԱՅԻՆ» ԸՆՏՐԱՐՇԱՎ

Այն, որ վարչապետ Փաշինյանը սկսել է իր նախընտրական արշավը ժամկետից շուտ, ակնհայտ է։ Թեեւ ցանկացած իշխանության իրական ընտրարշավ հանդիսանում է ամենօրյա աշխատանքը եւ դրա արդյունքները ժողովրդի համար։

Ո՞րն են Փաշինյանի ութամյա իշխանության արդյունքները։

Պատերազմ, Արցախի հայաթափումը, ռսական ռազմաբազայի եւ բոլոր գաղութային մենաշնորհների պահպանումը, ադրբեջանական բանակի առաջխաղացումն ու տեղակայումը սահմանի ռազմավարական բարձունքներում, նախկին օլիգարխների անձեռնմխելիությունը եւ նոր օլիգարխների բուծումը, դատաիրավական համակարգի ամբողջական կախվածությունը գործադիր իշխանությունից։

Ուրեմն ո՞րն է Փաշինյանի նախընտրական արմավի առանցքը, ի՞նչ է նա ներկայացնում ազգին որպես իր գլխավիր նվաճում։

Պատասխանը կարող է զավեշտալի թվալ՝ դա հենց կարկանդակների եւ այլ սննդատեսակների անվերջ ուտելն է տեսախցիկների առաջ։ Սա ոչ թե պատահականություն է, պարզունակ գռեհկությում եւ անճաշակություն։ Ոչ՝ սա մտածված քաղաքական տեխնոլիգիա է, որը հիմնված է սոցիալական հոգեբանության եւ ամբոխների մանիպուլյացիայի հետ։

Հին հայկական ասացվածքը՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» հենց այս փաշինյանական ընտրարշավի իրական կարգախոսն է։

Աշխարհում պատերազմ է, տագնապ, անորոշություն, Հայաստանը վտանգավոր մարտահրավերների առջեւ է, բայց մենք կարկանդակ ենք ուտում, դուք էլ կերեք եւ երջանիկ եղեք։

«Կեր, խմի, քեֆ արա շարունակ, աշխարհը խալի է ոտքիդ տակ, Նազար ջան»՝ սա է Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի ուղերձը հայ ժողովրդին։

Ինչի՞ն է սա բերելու։ Այդ հարցի պատասխանը կարդացեք Հովհաննես Թումանյանի եւ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» հեքիաթներում։

Leave a Comment