
Վաշինգթոնի «Ֆորտ ՄըքՆեյր» ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ ԱՄՆ իշխանությունները դեռ «չեն պարզել, թե որտեղից են դրանք եկել»:
Թրամփի վարչակազմը մտահոգված է Իրանի կողմից «ԱՄՆ տարածքում գտնվող պաշտոնյաների» դեմ հնարավոր պատասխան հարվածներով։ Միջադեպի կապակցությամբ բազայում անվտանգության միջոցառումները խստացվել են։ Դիտարկվել է Ռուբիոյի և Հեգսեթի տարհանումը, բայց այն չի իրականացվել։ Ավելի ուշ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են արձագանքման հնարավոր միջոցները: