ՀՀ կառավարությունը մարտի 19-ի նիստում 3 ամսով երկարաձգել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների սոցիալական աջակցությունը։
Յուրաքանչյուր ընտանիքի միջոցառման շրջանակում ամսական կտրամադրվի 300 000 դրամ։
Ծրագրի շահառու են 8 անհետ կորածի ընտանիքներ։
Ընտանիքները աջակցությունը կստանան մարտ ամիսը ներառյալ։
Armenia Today-ին Քննչական կոմիտեից 2025-ի հոկտեմբերին հայտնել էին, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ։
