Տյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների դեմ



ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում եպիսկոպոսների հալածանքների դեմ: Մոտ հազար մարդ է մասնակցել  Տյումենում Հայ Առաքելական Եկեղեցու աջակցության «Մենք Էջմիածնի հետ ենք» հանրահավաքին, գրում է ura.news–ը: Բողոքի ակցիան կազմակերպել էր Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Ցուցարարները պահանջել են դադարեցնել հոգևորականների և եկեղեցական առաջնորդների հալածանքները Հայաստանում:

«Տյումենն այսօր պաշտպանեց մեր հոգևոր հիմքերը: Տյումենի համայնքի ակտիվիստները միավորել են ավելի քան 800 մարդու: Սա հզոր ցուցանիշ է այն բանի, որ նույնիսկ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու մեր հայրենակիցները սուր կերպով են զգում ազգային ինստիտուտների նկատմամբ սպառնալիքները», – սոցիալական ցանցերում նշել է հայտնի հայ բլոգեր Միկա Բադալյանը:

Այս իրադարձությունը տեղի է ունեցել Հայաստանում մի շարք հոգևորականների հալածանքների ֆոնին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը դեռ 2025 թվականից: Նա նաև մեղադրել է եպիսկոպոսներին իրենց կուսակրոնության ուխտը խախտելու և եկեղեցական այլ կանոնները չպահպանելու մեջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment