1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվել է

1-ամյա երեխայի սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվել է

19 մարտի 2026 – 11:32 AMT

PanARMENIAN.Net1-ամյա երեխայի սպանության փորձի մեջ մեղադրվող խորթ մայրը կալանավորվել է երկու ամսով։ Այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է Factor.am-ը:

Մեկ տարեկան երկու ամսական երեխան մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Ժամեր անց ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Արարատի մարզում երեխայի սպանության փորձի կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել։

Մինչդեռ ծեծի ենթարկված երեխայի քեռին` Գևորգը, վիճարկել է հրապարակված տեղեկությունների ամբողջականությունը։, հայտնում է Aravot.am-ը:

«Բլբլում էր երեխեն, վրան վնասվածք չի եղել․․․Եթե լիներ, ուրիշ ձև պատասխան կտային արդեն։ Մենք մտածել ենք՝ նորմալ ընտանիքում է երեխեն, նորմալ պայմաններում է ապրում։ Դեպքից մի ամիս առաջ եմ տեսել երեխուն, բերել էին մեր տուն, ցույց տվեցին, մենք ինչ իմանայինք՝ սենց է լինելու։ Բլբլում էր երեխեն, ակտիվ, տարօրինակ բան չենք նկատել վարքում

Մեզ ներկայացրել են այն, ինչը դրական է եղել։ Մենք տեղյակ չենք եղել բռնության մասին։ Եթե իմանայի՝ ծեծում են երեխային, ես իմ մարդ կարգավիճակով թույլ չէի տա պարզապես։ Էդ ուռճացված խոսակցություններ են», — ասել է նա:

Զրուցակիցը նաև նշել է, որ դեպքից հետո դեռ չի կարողացել կապ հաստատել երեխայի հոր հետ։

«Շատ հարցերի պատասխան դեռ պետք է տա, բայց չեմ կարողանում հետը կապվել»,-ասել է քեռին:

Գլխավոր դատախազության հաղորդագրությամբ նշվել է, որ «1 տարեկան երեխայի նկատմամբ 2026-ի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ»։

Leave a Comment